Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբեր 10-ին հաղորդում է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի շտապօգնության պարկում զինված անձ կա։
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած իրավապահները նշված վայրում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 26 և 25 տարեկան երկու երիտասարդի։ 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ և փամփուշտներ։ Երտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել նախաքննական մարմին։