Երբ պետք է հեռացնել խալը
Առողջություն
18:04 12/09/2025
Հայաստան

Երբ պետք է հեռացնել խալը

Խալերը հիմնականում մաշկի բարորակ գոյացություններ են։ Սակայն որոշ դեպքերում դրանք կարող են փոփոխվել և ունենալ չարորակացման ռիսկ, ուստի կարևոր է հետևել դրանց վիճակին և անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի։

«Աստղիկ» ԲԿ-ից մանրամասնում են՝ խալը ցանկալի է հեռացնել, երբ՝
. այն փոխում է ձևը կամ մակերեսի կառուցվածքը
. հաճախ վնասվում է կամ առաջացնում է անհարմարություն
. գտնվում է բաց, արևի ազդեցության տակ գտնվող հատվածում

Խալերի հեռացումը ցանկալի չէ, երբ՝
. առկա են քրոնիկ հիվանդություններ սրացման փուլում
. խալի շրջակայքում մաշկի տեսքը անառողջ է (վարակ, բորբոքում)
. սիրտանոթային ծանր հիվանդությունների առկայության դեպքում

 Խալի հեռացումը կատարվում է միայն բժշկի խորհրդատվությունից հետո և անվտանգ մեթոդներով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder