Քարաթափում՝ Կապանում, երթևեկությունը երկկողմանի փակվել է
Հասարակություն
09:01 12/09/2025
Հայաստան

Քարաթափում՝ Կապանում, երթևեկությունը երկկողմանի փակվել է

Սեպտեմբերի 11-ին, ժամը 21։48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Ա․ Մանուկյան փողոցի միջնամասում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ մոտ 50 քմ տարածքում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1 խմ), ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է․

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են թափված քարերի հեռացման և ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. երթևեկությունը երկկողմանի բացվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder