Հայաստանում է լինելու ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարը
Քաղաքական
19:57 11/09/2025
Հայաստան

Հայաստանում է լինելու ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարը

Սեպտեմբերի 11-ին և 12-ին Հայաստանում է լինելու ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։

«Այցն ընդգծում է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր հանձնառությունը։ Զարգացնելով մեր ռազմավարական գործընկերության հիմքերը՝ մենք շարունակում ենք ամրապնդել երկկողմ կապերն ու դիտարկել համագործակցության հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ուղղություններում»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder