Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հասարակություն
21:14 12/09/2025
Հայաստան
Սեպտեմբերի 26-ից «Аэрофлот»-ը կվերսկսի ամենօրյա չվերթները դեպի Երևան
Ռուսաստանի հարավի բնակիչների համար ճանապարհորդությունը կդառնա ավելի հարմար. մենք մեկնարկում ենք Կրասնոդարից արտասահման ուղիղ չվերթներ։ Այդ մասին ասվում է «Аэрофлот»-ի թելեգրամյան էջում
«Սեպտեմբերի 26-ից մենք սկսում ենք ամենօրյա չվերթներ դեպի Երևան և Ստամբուլ։
Հոկտեմբերի 8-ից ուղիղ չվերթներ դեպի Դուբայ կհայտնվեն չվացուցակում՝ շաբաթական 2 անգամ։
Մի հետաձգեք նոր հորիզոնների մասին ձեր երազանքները. տոմսերն արդեն իսկ կան aeroflot.ru կայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder