Հաջորդ տարի հայտարարատու են դառնալու նաև թոշակառուները. Թունյան
Տնտեսություն
11:57 12/09/2025
Հայաստան

Հաջորդ տարի հայտարարատու են դառնալու նաև թոշակառուները. Թունյան

«Հաջորդ տարի հայտարարատու է դառնալու ևս 500 հազար քաղաքացի։ Հատկապես խոսքս վերաբերում է թոշակառուներին»,- ԱԺ հայտարարեց ՔՊ խմբակցության  պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա նշեց, ինչպես խոստացել էին, մինչև տարեվերջ պիտի հայտարարագրման համակարգի բարելավմանը վերաբերող փաթեթ ներկայացնեն, որպեսզի մարդկանց կյանքն ավելի հեշտացնեն՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի հայտարարատու են դառնալու ևս 500 հազար քաղաքացիներ, այդ թվում թոշակառուները։

«Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է լուծում առաջարկեն, որ իրենց համար բարդություններ չլինեն: Իմ կարծիքով՝ այդ լուծումն ընդունելի կլինի բոլորի կողմից»,- ասաց Թունյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder