«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
Օրվա մամուլ
08:40 12/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը մերժող իշխանությունների հետ խորհրդարան եկած, «Ա ԹիՎի» հեռուստաընկերության սցենարիստ-լրագրող Հասմիկ Հակոբյանը կարծես թե այս հեղափոխությունից հետո աստիճանաբար փորձում է կապիտալ կուտակել։

Համաձայն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայտարարագրի՝ պատգամավորը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ 2 տարի անց՝ 2021 թվականին, Հակոբյանը ձեռք է բերել HYUNDAI մակնիշի մեքենա 2015 թվականի արտադրության։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6,4 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 850 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 13 մլն 525 հազար դրամ, որից 10 մլն 412 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից։ Եկամուտներից 173 հազար 230 դրամը «տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում» է, իսկ 2 մլն 940 հազար դրամը պատգամավորը ՀՀ ՊԵԿ-ից է ստացել։

«Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնից նկատում ենք, որ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ունի 2 հիփոթեք, որից 11 միլիոն 335 հազար դրամը բնակարանի հիփոթեքն է, 28 մլն 865 հազար դրամը անշարժ գույքի գնման իրավունքի համար է։ Ընդհանուր վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 40 մլն 992 հազար դրամ։

Մինչ պատգամավոր դառնալը Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը վարկի մարմանն ուղղել է 5 մլն 984 հազար դրամ։ Մի քանի օրից սպասվում են «Քաղաքացիական պայմանագրի» վարչության ընտրությունները, որում ակտիվ ներգրավվածություն ունի նաև Հասմիկ Հակոբյանը. նա պայքարում է վարչության նեղ կազմում ընդգրկվելու համար։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` նա կանանց ցանկից ՔՊ վարչությունում ընդգրկվելու մեծ հավանակա- նություն ունեցող միակ թեկնածուն է։

Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանի պատգամավոր դառնալուց հետո նրա շնորհիվ ԱԺ-ում աշխատանքի էր ընդունվել Հակոբյանի հարազատ հայրը` Արմեն Հակոբյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը