«Սուրբ Աստվածամայր» բկ-ի շտապօգնության պարկից 2 անձ է ձերբակալվել
Իրավունք
17:45 12/09/2025
Հայաստան

«Սուրբ Աստվածամայր» բկ-ի շտապօգնության պարկից 2 անձ է ձերբակալվել

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն  սեպտեմբեր 10-ին հաղորդում է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի շտապօգնության պարկում զինված անձ կա։

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած իրավապահները նշված վայրում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 26 և 25 տարեկան երկու երիտասարդի։ 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ և փամփուշտներ։ Երտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել նախաքննական մարմին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Սուրբ Աստվածամայր» բկ-ի շտապօգնության պարկից 2 անձ է ձերբակալվել