Երևանում ԱՄՆ դեսպանության մոտ հարգանքի տուրք կմատուցեն
Քաղաքական
16:47 13/09/2025
Հայաստան

Երևանում ԱՄՆ դեսպանության մոտ հարգանքի տուրք կմատուցեն

«Ոչ ոք չպետք է զրկվի կյանքից, ազատությունից կամ ենթարկվի հալածանքների միայն այն պատճառով, որ արտահայտում է իր կարծիքը կամ տարածում քաղաքական գաղափարներ։ Այս համոզմունքը կրող մարդիկ չեն կարող անտարբեր մնալ երիտասարդ քաղաքական գործիչ, պահպանողական հայացքների ու քրիստոնեական արժեքների ջերմեռանդ քարոզիչ Չարլի Քըրքի դաժան սպանության առջև»,-գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա ընդգծում է՝ պետք է վճռականորեն մերժել քաղաքական խոսքը լռեցնելու բոլոր փորձերը՝ լինի դա փամփուշտով, թե ձեռնաշղթայով, իսկ Չարլի Քըրքի հիշատակը արժանի է ոչ միայն սոցցանցային գրառումների, այլև իրական ծաղիկների ու կենդանի խոսքի։

«Ուստի մենք մի քանի ընկերներով վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, կհավաքվենք Երևանում ԱՄՆ դեսպանության մոտ (Ծովակալ Իսակովի պողոտա)՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու համար։ Եթե ժամանակ ու ցանկություն ունեք՝ կարող եք միանալ։ Կամ էլ կարող եք մոտենալ ավելի ուշ»,-տեղեկացրել է իրավապաշտպանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder