Զինեդին Զիդանը համաձայնության է եկել նոր թիմի հետ
Աշխարհում
10:48 13/09/2025
Աշխարհ

Զինեդին Զիդանը համաձայնության է եկել նոր թիմի հետ

«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաջողությամբ բանակցություններ է վարել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ ազգային հավաքականում նշանակվելու համար: El Nacional-ի փոխանցմամբ՝ կողմերը նախնական համաձայնության են եկել:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ աստղային մասնագետը կարող է փոխարինել Դիդիե Դեշամին 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։ euro-football.ru-ի հաղորդմամբ, ֆրանսիայի ազգային հավաքականում աշխատելու համար Զիդանը մերժել է մնացած բոլոր առաջարկները։

Զիդանը նախկինում հաջողությամբ աշխատել է «Ռեալ Մադրիդում»։ Ֆրանսիացի մասնագետը «արքայական» ակումբի հետ երեք անգամ անընդմեջ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան, ինչպես նաև նվաճել է Իսպանիայի առաջնությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder