«Ժողովուրդ». ՔՊ ներսում մի մեծ բանակ ամեն գնով ցանկանում է խոչընդոտել Անահիտ Ավանեսյանի ներկայությունը ՔՊ կազմում
Օրվա մամուլ
08:31 13/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ ներսում մի մեծ բանակ ամեն գնով ցանկանում է խոչընդոտել Անահիտ Ավանեսյանի ներկայությունը ՔՊ կազմում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանության ներսում մի մեծ զանգված աշխատում է, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՔՊ վարչության անդամ չդառնա: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ մեծ լարվածություն ու դժգոհություն կա Ավանեսյանի շուրջ, ու, կարելի է ասել, մի մեծ բանակ ամեն գնով ցանկանում է խոչընդոտել նրա ներկայությունը ՔՊ կազմում:

Ի հեճուկս դրա՝ Ավանեսյանն էլ շատ ակտիվ քարոզչություն է անում հօգուտ իրեն, մասնակցում է ՔՊ նախաձեռնող նիստերին և բոլոր այն միջոցառումներին, որտեղ ներկա է հատկապես Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ՔՊ-ականների՝ Ավանեսյանն իրենց հետ որևէ ձևով չի պայքարել հեղափոխության օրերին, շատ պասիվ է եղել ու իրավունք չունի ՔՊ վերնախավում լինելու: Բայց, կարծես թե, Ավանեսյանին հաջողվել է «գրավել» Փաշինյանին ու կանաչ ճանապարհ հարթել իր համար:

Կհաջողվի՞ Ավանեսյանին այս իրավիճակում սեպտեմբերի 20-ին ընտրվել նոր վարչության կազմում, թե՞ ոչ. դժվար է ասելը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder