2022-ին ունեցանք տարածքային կորուստներ Ջերմուկի հատվածում, որոնք մինչ այսօր չեն վերականգնվել. Մ. Առաքելյան
Քաղաքական
19:08 13/09/2025
Հայաստան

2022-ին ունեցանք տարածքային կորուստներ Ջերմուկի հատվածում, որոնք մինչ այսօր չեն վերականգնվել. Մ. Առաքելյան

«2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանը կրեց ծանր կորուստներ․ ունեցանք ավելի քան 200 զոհ և տարածքային կորուստներ Ջերմուկի հատվածում, որոնք մինչ այսօր չեն վերականգնվել»,-գրում «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը։

Նա ընդգծում է՝ այդ օրերի ցավը շարունակում է մնալ մեր ժողովրդի հիշողության մեջ։ Մեր հերոսները իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության համար, իսկ նրանց անունը հավերժ կմնա մեր սրտերում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder