Չեմ թողնի, որ Քըրքի ժառանգությունը մահանա. Սպանությունից հետո խոսել է Չարլիի այրին
Քաղաքական
20:20 13/09/2025
Աշխարհ

Չեմ թողնի, որ Քըրքի ժառանգությունը մահանա. Սպանությունից հետո խոսել է Չարլիի այրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից Չարլի Քըրքի դաժան սպանությունից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել նրա այրին։

«Ես չեմ թողնի, որ Քըրքի ժառանգությունը մահանա։ Նրա ձայնը պետք է մնա։ Այս այրու ճիչը թող տարածվի ամբողջ աշխարհում՝ ինչպես մարտական ​​կոչ»,-նշել է նա։

Կասկածյալ մարդասպան 22-ամյա Թայլեր Ռոբինսոնը մնում է կալանքի տակ։ Նրան իրավապահները հայտնաբերեցին  33 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո։ Իրավապահներին հանձնվել համոզել էր Ռոբինսոնի հայրը, որը տարածված լուսանկարներում ճանաչել էր որդուն։

Նա մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, արդարադատությանը խոչընդոտելու և հրազենի գործադրմամբ ծանր հանցագործություն կատարելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder