Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարորդական իրավունքի վկայական չունեցող վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին
Այսօր վարերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11։00-ի սահմաններում Արարատ գյուղում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Փ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Երեխան ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը։ Պարզվում են կայանված ավտոմեքենայի վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։