Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չեմ թողնի, որ Քըրքի ժառանգությունը մահանա. Սպանությունից հետո խոսել է Չարլիի այրին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից Չարլի Քըրքի դաժան սպանությունից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել նրա այրին։
«Ես չեմ թողնի, որ Քըրքի ժառանգությունը մահանա։ Նրա ձայնը պետք է մնա։ Այս այրու ճիչը թող տարածվի ամբողջ աշխարհում՝ ինչպես մարտական կոչ»,-նշել է նա։
Կասկածյալ մարդասպան 22-ամյա Թայլեր Ռոբինսոնը մնում է կալանքի տակ։ Նրան իրավապահները հայտնաբերեցին 33 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո։ Իրավապահներին հանձնվել համոզել էր Ռոբինսոնի հայրը, որը տարածված լուսանկարներում ճանաչել էր որդուն։
Նա մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, արդարադատությանը խոչընդոտելու և հրազենի գործադրմամբ ծանր հանցագործություն կատարելու համար։