Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի ռազմական պոտենցիալը մեծացումն անվստահություն է առաջացնում խաղաղության գործընթացի նկատմամբ. Տ. Աբրահամյան
«Ադրբեջանը սահմանազատման աշխատանքների մեկնարկին զուգահեռ անընդհատ ամրապնդում է իր դիրքերն այն ուղղություններով, որտեղով ունեցել է ճեղքումներ, առաջխաղացումներ»,-լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը հետևողականորեն զինվում է, մեծացնում է իր ռազմական պոտենցիալը նաև օգոսոտսի 8-ին Վաշինգտոնում համաձայնագրման նախօրեին ու դրանից հետո, ինչն անվստահություն է առաջացնում խաղաղության գործընթացի նկատմամբ։
«Առանց այդ էլ ադրբեջանական պայմանավորվածությունները, հայտարարությունները որևէ երաշխիք չունեն հայ ժողովրդի համար, բայց այս պարագայում էլ լրացուցիչ հարցադրումներ են առաջանում, ինչպե՞ս Ադրբեջանը խաղաղությունը կարող է դիտարկել որպես օրակարգային հարց, սահմանազատումը դիտարկի Հայաստանի հետ առնչվելու ուղղություն, եթե այդ նույն հատվածներում իրականացնում է ակտիվ ամրաշինական ու ինժեներական աշխատանքներ»,-ասաց նա։
Անդրադառնալով Մուսա լեռան ինքնապաշտպանության 110-ամյակին առթիվ իշխանությունների հնարավոր արձագանքի մասին հարցին՝ Աբրահամյանը նշեց, որևէ սպասելի չունի։
«Հայաստանի իշխանությունը բոլոր հնարավոր ձևերով փորձում է փակել բոլոր այն պատմական էջերը»,-ասաց նա։