Սիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահ
Իրավունք
10:24 14/09/2025
Հայաստան

Սիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահ

ՀՀ Փաստաբանների պալատից հայտնում են, որ 2025 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Փաստաբանների պալատի Ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով.

 -ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն

-ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Ընդհանուր ժողովին մասնակցել է 1411 փաստաբան:

Քվեարկության արդյունքում Սիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում: Միաժամանակ Փաստաբանների պալատի կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ:

Սիմոն Բաբայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1383 փաստաբան՝ քվեարկությանը մասնակցած փաստաբանների 98%-ը:

Փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին կողմ է քվեարկել 1354 փաստաբան:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահ