17-ամյա վարորդը «Opel Astra»-ով կիսակողաշրջված հայտնվել է առվակի մեջ և տեղափոխվել հիվանդանոց
Հասարակություն
11:33 14/09/2025
Հայաստան

17-ամյա վարորդը «Opel Astra»-ով կիսակողաշրջված հայտնվել է առվակի մեջ և տեղափոխվել հիվանդանոց

Սեպտեմբերի 13-ին, ժամը 18։55-ի սահմաններում Ջանֆիդա գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Վիգեն Կ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կիսակողաշրջված հայտնվել առվակում։

«Վթարի հետևանքով վարորդը նախ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Արմավիր մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
17-ամյա վարորդը «Opel Astra»-ով կիսակողաշրջված հայտնվել է առվակի մեջ և տեղափոխվել հիվանդանոց