Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱՊԿ-ն արձանագրում է, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը. Փաշինյան
«ՀԱՊԿ-ն արձանագրում է, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», -«Համապարփակ անվտանգություն և դիմակայություն-2025» անվտանգային միջազգային համաժողովի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս նախադասությանը երբեք չեն առերեսվել. «Մեզ թվացել է որոշակի բանաձեր ենք գտնելու՝ ասելու, թե ինչ է նկատի առնվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Փաշինյանի խոսքով, այս արձանագրումը ՌԴ նախագահը վերահաստատել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին և դեկտմբերի 17-ին՝ ասելով, որ ԼՂ տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է և միշտ էլ համարվել է այդպես։
«Այսինքն, ռազմաքաղաքական դաշինքի անվտանգության այս առաջնային կոնցեպտը Ղարաբաի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում չաշխատեց»,- ասաց Փաշինյանը։