Որքան էլ տաք ամիսներին թվում է, թե փոշին շատ է, բայց խնդիրը ձմռանն է. Տիգրան Ավինյան
Քաղաքական
11:11 15/09/2025
Հայաստան

Որքան էլ տաք ամիսներին թվում է, թե փոշին շատ է, բայց խնդիրը ձմռանն է. Տիգրան Ավինյան

«2025 թվականին մենք հանձնել ենք 3 առողջապահական կենտրոններ՝ ամբողջապես հիմնանորոգված»,-հրավիրված ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետա Տիգրան Ավինյանը։

Թվարկելով այդ կենտրոնները՝ քաղաքապետը հիշատակեց Բաղրամյան առողջության կենտրոնի Կիլիկիայի մասնաճյուղը, Արաբկիր և Ավան վարչական շրջանների առողջապահական հաստատությունները և նախատեսում են հիմնանորոգել ևս 6 պոլիկլինիկա։

«Շտապ բժշկական օգնությունը 3 տարի առաջ 149 մլն դրամ վնասից մենք այս պահին հասցրել ենք առողջացման ծրագիր իրականացնել և կարողանում ենք գրեթե ամեն տարի իրականացնել ավտոմեքենաների գնումներ, այս տարի համալրվելու է 7 մեքենայով»,-ասաց Ավինյանը և հավաստիացրեց, որ ներկայում չկա քաղաքացի, որ զանգի շտապօգնություն և այն իր համար հասանելի չլինի։

«Բնապահպանության ոլորտում ունենում ենք խնդիրներ ձմռան ամիսներին, երբ օդի աղտոտվածության ցուցանիշները բավականին մտահոգիչ են դառնում։ Որքան էլ տաք ամիսներին մեզ թվում է, թե փոշին շատ է, բայց իրականում նաև քաղաքով մեկ օդի որակի 160 սարքերը ցույց են տալիս, որ մեզ մոտ հիմնական խնդիրը ձմռան ամիսներին է»,-ասաց Ավինյանը և վստահեցրեց, որ ամռան ամիսներին, գարնանը և վաղ աշնանը նմանատիպ խնդիրներ չի լինում, օդի որակը հիմնականում տատանվում է «լավի շրջակայքում»։

 Նա հայտնեց, որ ձմռան ամիսների խնդիրը լուծելու համար նախաձեռնել են քառամյա ծրագիր, որը վերաբերելու է հանքարդյունաբերությանը, շինարարության հավելյալ բնապահպանական սահմանափակումներին, ապագայում կառուցվող շենքերի տարածքներին առաջարկվող կոնկրետ ծառատեսակներ տնկելուն, Նուբարաշենի խճուղու հարակից տարածքում 8.5 հա անտառ տնկելուն և Դալմայի այգիների տեխնիկակտնեսական փաստաթղթերին և Հրազդանի կոլեկտորի կառուցումը։

Նա վստահեցրեց, որ երեք տարում 50 հա որռոգվող անտառ են տնկել Երևանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder