Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պետք է սիրել հայրենիքն ու պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի համար». «Ցանկապատ» ներկայացումից հետո հանդիսատեսի հետևությունը Փաշինյանը որակեց «անորոշ»
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը դիտել է ՀանդArt-ի «Ցանկապատ» ներկայացումը, որը ստեղծված Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։ Նա ավարտից հետո քննարկումներ է ունեցել դերասանների, հանդիսատեսի հետ՝ ներկայացնելով իր հետևությունները։ Տեսանյութը տեղադրված է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։
«Այս ներկայացումներն, այս կարգի բեմադրությունները միշտ ավարտվում են անորոշ, հուզական ուղերձով։ Այդպես էլ չենք հասկանում՝ այս ամենից հետևությունը ո՞րն է։ Դա շատ կարևոր է։
Ներկայացումը դուր եկավ ինձ, ունեմ իմ հետևությունը։ Այս ամենից հետևություն ...»,- ասել է Փաշինյանը։
Հանդիսատեսից մեկը շարունակել է. «Պետք է սիրել հայրենիքն ու պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի համար»։
Փաշինյանն արձագանքել է. «Դա էլ է շատ անորոշ, կաջառարկեմ քննարկել այդ հարցը։
Երբ որ չկա ցանկապատ, չկա Հայաստան։ Ցանկապատը ոչ միայն մեզ է սահմանափակում, նաև ուրիշներին է սահմանափակում։
Ներկայացումը չտվեց հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է հարցի պատասխանը՝ կա պետություն, օրենք ու օրինականություն, պետք չէ այդ ցանկապատը քաշքշել՝ կա պետություն, կադաստր։
Իսկ Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ։ Մենք պետք է ցանկապատները քաշենք։ Մեր քաղաքականությունն է դնել, ամրացել այդ ցանկապատը։
Եթե ես լինեի, ես այս ասելիքը հստակ կասի։ Իմ կարծիքով, դուք սա էլ չասեցիք հստակ, մյուս բաներն էլ չասեցիք հստակ»։
Դերասաններից Մկրտիչ Արզումանյանը «փոքրիկ նշում արեց». «Դեպքերը տեղի են ունենում 1920 թվականին։ Մենք ներկայացնում ենք այդ ժամանակահատվածը ու զուգահեռներ ենք անկացերել այս ժամանակահատվածի հետ։
Եթե այսօրվա մասին խոսեինք, բնականաբար, տարբեր կլիներ»։
Ինձ ամենաշատը զարմացնում է այն, որ մենք գալիս ենք Բյուրականում նստում ենք և լացում ենք Արևմտյան Հայաստանը։ Ու չենք նկատում, որ Բյուրականը ինքը Հայաստան է»,- ասել է Փաշինյանը՝ կրկին ներկայացնելով իր «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։
«Ամենամեծ ուղերձը ներկայացման դա էր, պարոն վարչապետ։ Այսինքն նրանք այդ մետրի համար վիճում են, բայց գլոբալ հարցեր կան, որոնք անտեսում ենք, մնում են առանց ոչ մի բանի»,-արձագանքել է դերասան Մկրտիչ Արզումանյանը։
Օգտատերերը արձագաքնել են Փաշինյանի հետևություններին.
«Բնական է, ձեր հետևությունն է` թքած հողի վրա, կարևորը մորթին փրկենք»։
«Այսինքն, հայրենիքը էնքանն ա, ինչ֊որ դու ես ասու՞մ, դու ո՞վ ես, որ ասես ինչքանն ա մեր հայրենիքը, դու անցողիկ մարդ, դու էդքան չկաս, որ որոշես, որն ա մեր հայրենիքը։ Քո ասելով նույնիսկ պիտի չխոսե՞նք Արևմտյան Հայաստանից, դե Արցախի մասին էլ խոսք չկա...
Քո համար պիես գրի, քարոզարշավիդ խաղա, ի՜նչ քարոզ ես անում քո համար չնախատեսված վայրում։
Ամոթ զգացի ու մեծ ցավ, էս ի՜նչ էր»։
Էս մարդը այստեղ էլ է ամեն ինչ իրար խառնում, ահավոր է...դա ներկայացում է, իսկ մնացած հետևությունները դու արա, մի փոքր հեռավորության վրա գտնվող կինը քեզ լավ էլ հուշեց, թե ինչ հետևություն ես անելու ու լավ չի, որ չես կարողանում նույնիսկ հետևություն անել... Կեցցեք մեր սիրելի դերասաններ...»։
«Դուք այնքան անկիրթ դուրս եկաք, որ, գնալով այլ մարդկանց տուն/թատրոն, ձեր նախընտրական քարոզը սկսեցիք կարդալ այդ մարդկանց տանը»: