Բացահայտվել է թմրամիջոց իրացնող խումբ, հայտնաբերվել՝ առանձնապես խոշոր չափերի մարիխուանա
Իրավունք
19:22 15/09/2025
Հայաստան

Բացահայտվել է թմրամիջոց իրացնող խումբ, հայտնաբերվել՝ առանձնապես խոշոր չափերի մարիխուանա

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզում բնակվող երեք տղամարդ իրացնելու նպատակով պետք է ձեռք բերեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ: Այս մասին նշված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

«Իրավապահների օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին հասան սեպտեմբերի 9-ին: Ժամը 15-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին, երեքն էլ ձերբակալվեցին ու նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:
Խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվեց մարիխուանայով փաթեթ, իսկ «Օպելում»` պոլիէթիլենային տոպրակով մոտ 855 գրամ մարիխուանա։

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder