Կայացել է Պարա լողի 2025 թվականի ՀՀ առաջնությունը
Սպորտ
19:55 15/09/2025
Հայաստան

Կայացել է Պարա լողի 2025 թվականի ՀՀ առաջնությունը

Այսօր կայացել է Պարա լողի 2025 թվականի ՀՀ առաջնությունը։ Այս մասին հայտնում են Պարալիմպիկ կոմիտեից։

«Պարա լողորդները ուժերը չափեցին Ազատ ոճ 50մ և Թիկնալող 50մ մարզաոճերում՝ S1-S10 մարզական դասակարգման խմբերում։

Ազատ ոճում Հայաստանի չեմպիոն դարձավ Աննա Սաֆարյանը, երկրոդ հորիզոնականը զբաղեցրեց Ներսես Քարիմյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Արծվիկ Լալայանը։

Թիկնալող ոճում Հայաստանի չեմպիոն դարձավ Գարիկ Միքայելյանը, երկրոդ հորիզոնականը զբաղեցրեց Նարեկ Հովսեփյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Մենուա Հունանյանը։

Ըստ սեռի և դասակարգման առանձնացված խմբերի մրցանակային տեղեր գրավեցին՝

Կանայք

Ազատ ոճ 50մ

-Աննա Սաֆարյան S7

-Մարգարիտա Հովակիմյան S8

Տղամարդիկ

Ազատ ոճ 50մ

-Գարիկ Միքայելյան S5

-Ներսես Քարիմյան S9

-Տիգրան Պետրոսյան S9

-Արսեն Ղասումյան S9

-Արծվիկ Լալայան S10

Կանայք

Թիկնալող 50մ

- Իռեն Ասմարյան S7

- Անգելինա Հարությունյան S8

Տղամարդիկ

Թիկնալող 50մ

- Գարիկ Միքայելյան S5

- Նարեկ Հովսեփյան S5

- Մենուա Հունանյան S8

Առաջնության ֆինանսավորումը իրականացվել է ՀՀ Պըտական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Պարալիմպիկ կոմիտեի միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակում»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder