Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի Ն. Տիգրանյան փողոցում քիչ առաջ սարսափելի վրաերթ է տեղի ունեցել։
Ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանը, որ ականատես է եղել վրաերթի հետևանքներին, մանրամասնում է. «Անմեղ երիտասարդը մայթին իր համար կանգնած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է եկել-խփել, խեղճ տղու ոտքը՝ թաթից մի քիչ բարձր՝ ծնկից ներքև լրիվությամբ պոկվել ընկել է»։
Տուժածը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Panorama.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնեց, որ տուժածը վիրահատվում է։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ժամը 15։31-ին Հերացի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Տիգրանյան 14 հասցեի մոտից վթարի հետևանքով ձախ սրունքի տրավմատիկ ամպուտացիայով իրենց մոտ է տեղափովել մի տղամարդ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե։