Դատավորը սեփական անձը վտանգի տակ է դնում և նման բաների է գնում․ Արա Զոհրաբյան
Իրավունք
18:39 15/09/2025
Հայաստան

Դատավորը սեփական անձը վտանգի տակ է դնում և նման բաների է գնում․ Արա Զոհրաբյան

 «Դատարանից ակնկալում ենք արդարադատություն, բայց, ելնելով դատարանում տեղի ունեցող իրադարձությունների շարքից, կարծեք թե՝ դա չենք ստանալու»,- այս մասին Միքայել Սրբազանի  գործով հերթական դատական նիստից հետո ասաց Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։

Փաստաբանի խոսքով՝ ի սկզբանե  այս գործն ուղեկցվել է խախտումներով, մասնավորապես արդեն իսկ մեղադրական կողմը՝ քննչական մարմինը և դատախազությունը, սկսել են անօրինականություններով։

«Մեղադրում են Սրբազանին իբրև իշխանություն զավթելու կոչ անելու մեջ, բայց չեն հարցաքննել այդ քննարկմանը ներկա մարդկանց։ Մի շարք մարդիկ են ներկա եղել, որի ժամանակ Սրբազանը իր խոսքը հնչեցնում է և պատմում անցյալի իրադարձությունների մասին։ Կոչ չի անում։  Չեն հարցաքննել նաև լրագրողներին, որոնք այդ հարցերը տվել են կամ այդ տեսաձայնագրությունը կատարել և հրապարակել են, օրինակ չեն հարցրել՝ Սրբազանը ձեզ հատո՞ւկ է ասել՝ տեսանկարահանեք և տարածեք, թե՝ ոչ։ Իրենք չեն հարցաքննել սրբազանի խոսքում ներկայացված անձանց, որոնց  սրբազանը դիմել է, այսինքն՝ որևէ նման գործողություն չեն կատարել, և միայն հարցաքննել են «յութուբում» մեկնաբանություն գրած մի քանի անձանց։Ընդ որում,   հարցաքննության արձանագրությունները չեն համարել ապացույց»,- նշեց Զոհրաբյանը։

Փաստաբանը նաև ընդգծեց, որ ո՛չ Սրբազաբը և ո՛չ էլ պաշտպանները հույս չունեն, որ կլինի արդարադատություն։ 

Ավելի Մանրամասն՝ տեսանյութերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատավորը սեփական անձը վտանգի տակ է դնում և նման բաների է գնում․ Արա Զոհրաբյան