Անվտանգության համակարգից այդ բեռը հնարավորինս պետք է հանել. ԱԽ քարտուղարը՝ Արարատ լեռան պատկերը կնիքի վրայից հանելու մասին
Քաղաքական
14:11 15/09/2025
Հայաստան

Անվտանգության համակարգից այդ բեռը հնարավորինս պետք է հանել. ԱԽ քարտուղարը՝ Արարատ լեռան պատկերը կնիքի վրայից հանելու մասին

«Մեր ավտանգության սպառնալիքները մեզ ստիպել են վերագնահատել մեր սպառնալիքների հանդեպ մոտեցումները։ Խորն անհրաժեշտություն ենք տեսնում  դրանք փոփոխությունների տանել և փոփոխությունների տանելու հիմնական ձևն այդ սպառնալիքները քայլ առ քայլ հանելն է որպես սպառնալիք»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն-2025» անվտանգային միջազգային համաժողովի ընթացքում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որ հիմա բավական բարդ ներքին տրանսֆորմացիաների փուլով են անցնում՝ ազգային ինքնության և ինքնագիտակշտության շերտերին կպնող, օրինակ, կնիքից Արարատ լեռան հանելը։

Ըստ նրա, եթե շարունակեն սպառնալիք ստեղծելու ուղղությամբ մտածել, անվտանգության համակարգն ավելի մեծ ծանրություն, բեռ կունենա. «Հասկանում ենք, որ անվտանգության համակարգից  հնարավորինս այդ բեռը պետք է հանել, որպեսզի այդ ինստիտուտներն էլ ավելի հանգիստ միջավայրում ձևավորվել, որովհետև անվերջ ճնշումը համակարգի վրա կարող է անդառնալի բացասական հետևանք ունենա»։

Այնուհետև նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի բերած օրինակն ու նշեց. «Վարչապետի նշած օրինակը շատ լավ է.  եթե բնակարանը կառուցում ես, պատերին նկարներ ունենաս, որոնք կարող են հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել։ Քանի որ խաղաղության ճանապարհով ենք ընթանում, հարցեր կան, որոնց պետք է անդրադառնալ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անվտանգության համակարգից այդ բեռը հնարավորինս պետք է հանել. ԱԽ քարտուղարը՝ Արարատ լեռան պատկերը կնիքի վրայից հանելու մասին