Politico. ԵՄ-ն չի կարողանում համոզել Թուրքիային դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումները
Տնտեսություն
14:59 15/09/2025
Աշխարհ

Politico. ԵՄ-ն չի կարողանում համոզել Թուրքիային դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումները

Եվրամիությունը չի կարողանում համոզել Թուրքիային դադարեցնել ռուսական բնական պաշարների ներմուծումը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց ՆԱՏՕ-ին և ԵՄ երկրներին դա անել։ Այդ մասին գրում է Politico-ն:

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե ՆԱՏՕ-ի երկրները միանան Վաշինգտոնի նախաձեռնությանը և դադարեցնեն ռուսական նավթի ներմուծումը:

«Բրյուսելը քիչ բան կարող է անել՝ ԵՄ անդամ չհանդիսացող Թուրքիային ստիպելու փոխել իր դիրքորոշումը»,-գրում է թերթը։

Հոդվածագիրը կասկածում է, որ ՆԱՏՕ-ի անդամներին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ռուսական նավթի ներմուծումը, բավարար մոտիվացիա կլինի Անկարայի համար՝ կտրվելու էժան էներգիայի աղբյուրից։ Հրատարակությունը նշում է, որ Թրամփը նաև Թուրքիան է ներառել երկրների ցանկում, ինչը, ԵՄ պաշտոնյաների կարծիքով, «մտահոգիչ» է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Politico. ԵՄ-ն չի կարողանում համոզել Թուրքիային դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումները