Նուբարաշենի աղբավայրի կենցաղային աղբի հատվածում հրդեհ է բռնկվել
Հասարակություն
18:01 15/09/2025
Հայաստան

Նուբարաշենի աղբավայրի կենցաղային աղբի հատվածում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 15-ին, ժամը 11։42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբավայրի կենցաղային աղբի հատվածում հրդեհ է բռնկվել։

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 700 քմ տարածքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նուբարաշենի աղբավայրի կենցաղային աղբի հատվածում հրդեհ է բռնկվել