Տիգրանյան փողոցում վրաերթի ենթարկված երիտասարդի ոտքը պոկվել է
Իրավունք
17:56 15/09/2025
Հայաստան

Տիգրանյան փողոցում վրաերթի ենթարկված երիտասարդի ոտքը պոկվել է

Երևանի Ն. Տիգրանյան փողոցում քիչ առաջ սարսափելի վրաերթ է տեղի ունեցել։

Ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանը, որ ականատես է եղել վրաերթի հետևանքներին, մանրամասնում է.  «Անմեղ երիտասարդը մայթին իր համար կանգնած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է եկել-խփել, խեղճ տղու ոտքը՝ թաթից մի քիչ բարձր՝ ծնկից ներքև լրիվությամբ պոկվել ընկել է»։

Տուժածը տեղափոխվել է  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Panorama.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնեց, որ տուժածը վիրահատվում է։

Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ժամը 15։31-ին  Հերացի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Տիգրանյան 14 հասցեի մոտից վթարի հետևանքով ձախ սրունքի տրավմատիկ ամպուտացիայով իրենց մոտ է տեղափովել մի տղամարդ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիգրանյան փողոցում վրաերթի ենթարկված երիտասարդի ոտքը պոկվել է