Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ջրանցքում լողալու համար Վենետիկ զբոսաշրջիկների մուտքն արգելել են
Վենետիկում արձակուրդն անցկացնելու եկած զույգը ստիպված է եղել հենց նույն օրը վերադառնալ տուն։ Բանն այն է, որ գոնդոլավարները ոստիկանությանը հայտնել են՝ մի տղամարդ է լողում Մեծ ջրանցքում։ Արդյունքում ժամանելու նույն օրը 35-ամյա բրիտանացի տղամարդը և նրա 25-ամյա ռումինացի ընկերուհին ստիպված են եղել վերադառնալ Մեծ Բրիտանիայում գտնվող իրենց տուն։
CNN-ի փոխանցմամբ, Վենետիկի քաղաքային ոստիկանության տվյալներով՝ զույգը տուգանվել է 450 եվրոյով և արտաքսվել Վենետիկից 48 ժամով, ինչը այս տարի քաղաքում վատ վարքագիծ ցուցաբերած զբոսաշրջիկների նկատմամբ կիրառվող 1136-րդ նման պատիժն է։ Անանուն զույգը լողացել է Սուրբ Մարկոսի հրապարակի մոտ գտնվող Ակադեմիա կամրջի մոտ, և գոնդոլավարներն անմիջապես զանգահարել են ոստիկաններին, որոնք նրանց դուրս են բերել ջրից։
Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնել գոնդոլավարներին համագործակցության համար։
Նշենք, որ գոնդոլը վենետիկյան ավանդական թիավարական նավակ է, այն համարվում է քաղաքի խորհրդանիշերից։