Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարդան Ղուկասյան. Գյումրեցի ՔՊ-ականները հանձնարարություն են ստացել, որ ինձ շարքից հանեն
«Իմ տղան պետական կառույցում չի աշխատել, փողոց են կառուցել, իբր իմ տղան ասել է՝ խիբարը տարեք, լցրեք մի տեղ։ Դաշտերը թափածի մասին է խոսքը, ոչ մի արժեք չունի։ Հերթական գործ կարելու փորձ է»,-ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ խոսելով որդու ձերբակալության մասին։
Ղուկասյանի խոսքով, գյումրեցի ՔՊ-ականները իրեն շարքից հանելու հանձնարարություն են ստացել։ Ասաց՝ հաճույք նրանց չի պատճառի, իր հասցեին հնչեցրած հայտարարություններին չի արձագանքի։
«Դրանք էդքան արժեք չունեն, դրանց ընդհանրապես չեմ էլ ճանաչում, որ ես Գյումրու ամեն 2-րդ, 3-րդ ընտանիքը գիտեմ։ Դրանք պատահական ծլել են, պատահական էլ կանցնեն, կգնան։ Բա հիմա արժե՞, որ ես իրենց արձագանքեմ։ Ո՞վ է էդ Պայլանը, քաղաքում ի՞նչ են եղել իրենք»,-ասաց Ղուկասյանը։
Նա Փաշինյանին խորհուրդ տվեց փոխել Գյումրու թիմը, այդ թիմը խայտառակում է նրան։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը Գյումրու քաղաքապետի նկատմամբ որպես փխափանման միջոց ընտրեց 5 մլն դրամ գրավն ու վերացրեց բացակայելու արգելքը։ Հակակոռուպցիոն դատարում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է Գյումրու քաղաքապետ եղած տարիներին հողամասեր ապօրինի օտարելու համար։
Լրագրողները Ղուկասյանին հարցրեցին՝ իր համար մե՞ծ գումար է ընտրված գրավի չափը։
«Լսի, աղջիկ ջան, հիմա որ երկիրը զանգեմ ու ասեմ՝ ինձ 50, 500 հազար դոլար է պետք, Ղուկասյանին կբերեն կտան։ Մենք եղբայրներով գիշեր-ցերեկ աշխատել ենք»,-ասաց Ղուկասյանը։