Տնային կալանքից դուրս գամ, նորից Սրբազանի դատին եմ գնալու. Սպարտակ Ղուկասյան
Իրավունք
11:05 16/09/2025
Հայաստան

Տնային կալանքից դուրս գամ, նորից Սրբազանի դատին եմ գնալու. Սպարտակ Ղուկասյան

«Կալանքից դուրս գամ, նորից Սրբազանի դատին եմ գնալու»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։

Հարցին՝ իր դեմ նախաձեռնված քրեական վարույթով իրեն չե՞ն վախեցրել,  նա պատասխանեց. «Իրենք  պետք է վախենան, մենք վախենալու բան չունենք»։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանի տնային կալանքի տակ է գտնվում։ ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տնային կալանքից դուրս գամ, նորից Սրբազանի դատին եմ գնալու. Սպարտակ Ղուկասյան