Անդրեասյանին զեկուցել են մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների
Մշակույթ
11:14 16/09/2025
Հայաստան

Անդրեասյանին զեկուցել են մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության ընթացքը՝ նախանշելով առաջիկա անելիքները: Նրանց խոսքով՝ մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական քննարկումները՝ հուշարձանային համալիրի  վերակառուցման և բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ԿԳՄՍ նախարարի այցերը կլինեն շարունակական:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder