«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքին
Օրվա մամուլ
08:16 16/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը «Փրայմ Հոլ» ռեստորանում կայացել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը: Մեծ թվով սփյուռքահայեր են ժամանել Մերձավոր Արևելքից` հարսանիքին մասնակցելու, հարսնացուն ևս սիրիահայ է: Բավականին մարդաշատ ու ճոխ հարսանիք է եղել, որին մասնակցել են մեծ թվով նախկին պաշտոնյաներ, որոնց հետ Ջեմբերջյանը շարունակում է մտերմություն պահել:

Ներկա է եղել նաև Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրենը` Թալին Թոփալաքյանը, որը նույնպես ծնունդով Սիրիայից է: Չնայած Ջեմբերջյանի նկատմամբ մեղադրանք կա հարուցված, և նրան անգամ փորձում էին կալանավորել, սակայն նա ջերմ հարաբերություններ է պահում և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության, և՛ Եկեղեցու հետ: Եվ պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում իշխանական ձեռնարկներին, Աննա Հակոբյանի հիմնադրամին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder