Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«2014 թվականից նշվողը ի սկզբանե եղել է գյուղի տոն, հետո դարձել է «Գաթայի» փառատոն և այդպես շարունակ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Խաչիկ համայնքի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։
Նա տեղեկացրեց, որ տարեցտարի որոշել են մեծացնել գաթայի չափերը, նախորդ տարի թխել են 4.4 մետր շառավղով գաթա, իսկ այս տարի գաղտնիք է։
Սմբատյանը նշեց, որ կունենան հագեցած միջոցառում, ազգային երգ-պար, տաղավարներ, որտեղից գյուղացին իր բերքը կկարողանա ցուցադրել, հյուրասիրել և վաճառել։
Վարչական շրջանի ղեկավարը հայտնեց, որ ի սկզբանե մի տեսակ գաթա էին թխում, իսկ ներկայում՝ չրերով, պոպոկով, մանրադրամով։
Ըստ Սմբատյանի՝ փառատոնը գյուղը ճանաչելի է դարձնում։
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը հայտնեց, որ սեպտեմբերի 20-ին ժամը 12-ին արդեն 9-րդ տարին կանցկացվի փառատոնը և շատերը Խաչիկ գյուղը ճանաչել են «Գաթայի» փառատոնով։
Արենիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանը հայտնեց, որ համայնքը դարձել է ինքնատիպ սզբոսաշրջային կլաստեր։
Սիմոնյանը նշեց, որ Խաչիկը եզակի է նրանով, որ պահպանել է իր ավանդույթները։