Լարված իրավիճակ Գյումրու ավագանու նիստում. «Ձեռ եք առնում, դրա համար էլ էս օրին ենք»
Քաղաքական
17:46 16/09/2025
Հայաստան

Լարված իրավիճակ Գյումրու ավագանու նիստում. «Ձեռ եք առնում, դրա համար էլ էս օրին ենք»

Գյումրու ավագանու այսօրվա նիստում 18 կողմ ձայնով ընդունվել է Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացրած նախագիծը, որով առաջարկում է Գյումրիում ստեղծել ազատ տնտեսական գոտի և հարկային ռեժիմի առումով Գյումրուն տալ ազատ քաղաքի կարգավիճակ:

Նախագիծն ավագանիում ներկայացրել է Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը:

Նախագծի քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց։  

«Լուրջ աշխատանք է արվել, դու ձեռ ես առնում։ Ձեռ եք առնում... դրա համար էլ այս օրի ենք, դրա համար էլ Արցախը չկա, Ջերմուկի գլխին թուրքը նստած է, վաղը չէ մյուս օրը գալու է Գյումրի, մեզ վրա կրակի»։ 

ՔՊ խմբակցության անդամ, Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանն ասաց, որ անձնական որևէ բան չկա։

«Սպասեք, մի րոպե, գնացեք, նստեք», փորձեց հանգստացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder