Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարցը, թե ինչու «Ինտերվիդենիա»-ի մասնակիցների մեջ Հայաստանի ներկայացուցիչ չկա, մեզ չպետք է ուղղվի. Լավրով
Ռուսաստանը ուրախ կլիներ տեսնել Հայաստանի կատարողներին «Ինտերվիդենիա» միջազգային երգի մրցույթի մասնակիցների շարքում, և նրանք գիտեն դրա մասին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մրցույթի նախապատրաստական աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մեր հայ ընկերները շատ լավ գիտեին, որ մրցույթն անցկացվում է, և հարցը, թե ինչու մասնակիցների մեջ Հայաստանից ներկայացուցիչ չկար, մեզ չպետք է ուղղել։ Մենք ուրախ կլինեինք տեսնել բոլորին, այդ թվում, իհարկե, մեր հայ ընկերներին», - ասել է Լավրովը։
«Ինտերվիդենիան» Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային կազմակերպության (OIRT) երգի մրցույթ է, որը կազմակերպվել է 1946-1993 թվականներին։ Մրցույթին մասնակցել են ոչ միայն ԽՍՀՄ-ին մոտ գտնվող սոցիալիստական երկրները, այլև Ավստրիան, Բելգիան, Իսպանիան, Կանադան, Նիդեռլանդները, Պորտուգալիան և Ֆինլանդիան։
Վերածնված «Ինտերվիդենիան» կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 20-ին Մոսկվայում։