Մահացել է օսկարակիր դերասան, ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը
Հասարակություն
16:58 16/09/2025
Աշխարհ

Մահացել է օսկարակիր դերասան, ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը

89 տարեկանում մահացել է հայտնի դերասան, ռեժիսոր, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ռոբերտ Ռեդֆորդը։ Այս մասին գրում է BBC-ն։

«Ռեդֆորդը մահացել է այսօր՝ Յուտայի ​​լեռներում՝ այն վայրում, որտեղ նա սիրում էր, շրջապատված նրանցով, ում սիրում էր», - ԶԼՄ-ին հաստատել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրըԼ

Թոշակի անցած դերասանը  նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Բուչ Քեսիդին և Սանդենսի երեխան»,  «Նախագահի բոլոր մարդիկ» ֆիլմերում։

Նա սկսել է բեմ բարձրանալ 1950-ականների վերջին՝  նախքան 1960 թվականին հեռուստատեսային կարիերա սկսելը և իր կինոդեբյուտը «Պատերազմի որս» ֆիլմում։ Նա 1973 թվականին «Խայթոց» ֆիլմում իր դերակատարման համար ստացել է «Օսկար» մրցանակ՝ որպես լավագույն դերասան։ 1980 թվականին նա կատարել է իր ռեժիսորական դեբյուտը «Սովորական մարդիկ» ֆիլմում, որը արժանացել է չորս «Օսկար» մրցանակի, այդ թվում՝ լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսորի համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder