Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․
«Ծառ բուժելը նորաձև չէ, «հնձելն է» նորաձև։
Երբ 2020-ից սկսեցինք աշխատել քաղաքի հետ, առաջին հերթին ներդրեցինք ծառերի զանգվածային բուժման աշխատանքը և հիմա տեսնում եք առողջացած թեղիները, բոլորը կանաչ սաղարթներով։
2022-ից մենք հեռացանք, իսկ 2023-ից՝ Տ. Ավինյանի գլխավորած թիմը իրականացրեց 800-ից ավել հասուն ծառերի զանգվածային հատումներ, ինչը հանցանք էր ամեն մեկիդ առողջության նկատմամբ։
Ի՞նչն, ինչով եք փոխարինել, Երևանի փողոցում թեղին ու հացենին անկենսունակ ձիակասկո՞վ…
Հիմա հարց եմ տալիս «մահամերձ և անկենսունակը» թեղին է, թե՞ ձեր փոխարինած նորատունկը…»։