Կադաստրի պետի ու նրա աշխատակազմի ղեկավարի մասնակացությամբ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
10:03 16/09/2025
Հայաստան

Կադաստրի պետի ու նրա աշխատակազմի ղեկավարի մասնակացությամբ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանի մասնակցությամբ  աշխատակցի ամուսնուն առևանգելու և նրան ծեծի ենթարկելու ենթադրյալ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը): Կատարվում է նախաքննություն»,- Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։ 

Երեկ լրագրող Սյուզի Բադոյանն էր մանրամասներ հայտնել Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանի կողմից աշխատակցի ամուսնուն առևանգելու և նրան դաժան ծեծի ենթարկելու մասին։ 

Իսկ Կադաստրի կոմիտեն հաղորդագրություն էր տարեծլ՝ հերքելով միջադեպի մասին տեղեկությունը.  «Տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցություն ունեն քաղաքացու առևանգման և ծեծի ենթարկելու մեջ, չի համապատասխանում իրականությանը։

Խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց»։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder