Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը սկսում է նոր վերապատրաստման ծրագիր
Հասարակություն
18:19 16/09/2025
Հայաստան

Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը սկսում է նոր վերապատրաստման ծրագիր

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» (revival.am) մեկնարկում է մասշտաբային վերապատրաստման ծրագիր հոգեբանների և սոցիալական աշխատողների համար։

Երկամսյա վերապատրաստումն իրականացվելու է հիմնադրամի կողմից մշակված հոգևոր-հոգեբանական մեթոդի հիման վրա, որը համադրում է ժամանակակից հոգեբանության գործիքները, ակտիվ պատմական մտածողությունը և հոգևոր արժեքները։ Այս մոտեցումը արդեն փորձարկվել է Հայաստանի տարբեր համայնքներում և ցույց է տվել իր արդյունավետությունը՝ օգնելով մարդկանց վերագտնել ներքին ուժերը, վերակազմել կյանքի պատմությունը և վստահորեն քայլել դեպի ապագա։

Ծրագրի մասնակիցները կստանան․

- տեսական և գործնական գիտելիքներ հոգևոր-հոգեբանական աջակցության  վերաբերյալ,

- խմբային ձևաչափով աշխատանքի նոր գործիքակազմ,

- հավաստագիր՝ հիմնադրամի կողմից հաստատված, որը հնարավորություն կտա ներգրավվել Հիմնադրամի ծրագրերում՝ Հայաստանի բոլոր մարզերում։

- շարունակական աջակցություն մասնագիտական կայացման ճանապարհին։

«Այս մասշտաբային կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետների այնպիսի ցանց, որը կարող է տարբեր համայնքներում ապահովել համապարփակ հոգևոր-հոգեբանական աջակցություն դրա կարիքը ունեցող մեր հայրենակիցներին։ Մեր փորձը ցույց է տալիս, որ հենց այսպիսի համադրված մոտեցումն է ստեղծում կայուն հիմք ոչ միայն անհատական, այլև համայնքային վերականգնման համար։ Այս ծրագրով կվերապատրաստվեն 120 մասնագետներ՝ հոգեբաններ ու սոցիալական աշխատողներ Հայաստանի բոլոր մարզերում», - նշում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը։

Վերապատրաստման ծրագրին կարող են մասնակցել ինչպես փորձառու մասնագետներ, այնպես էլ սկսնակներ, ովքեր հետաքրքրված են նոր մեթոդներով և պատրաստ են իրենց գիտելիքները ներդնել թե՛ հիմնադրամի ծրագրերում, թե՛ իրենց մասնագիտական գործունեության մեջ։

Վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել  հայտադիմումը մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը ներառյալ։

«Հայկականհոգևորվերականգնմանհիմնադրամը»ստեղծվելէ2022թամռանը՝ամերիկահայբարերարՆուբարԱֆեյանիտեսլականով և ԳարեգինԵրկրորդԱմենայնՀայոցԿաթողիկոսիօրհնությամբ:Հիմնադրամիգլոբալառաքելություննէվերափոխելհետճգնաժամայինիրա­վիճակ­ներումհոգեկանառողջությանվերականգնմանմա­սինարդիմոտեցումները՝ստեղծելով«հոգևոր-հոգեբա­նա­կան»լուծումներ։ Մինչ օրս«Հայկականհոգևորվերականգնմանհիմնադրամի»ծրագրերի շնորհիվ վերապատրաստվել են 100-ից ավելի մասնագետներ և հոգևոր-հոգեբանական աջակցություն են ստացել մոտ 4000 մեծահասակներ ու երեխաներ։

 Հիմնադրամիծրագրերնիրականացվումեն«ԱֆեյաննախաձեռնություններՀայաստանիհամար» (AIFA)հիմնադրամի և Աֆեյանընտանիքիաջակցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder