Արմավիրում հայտնաբերվել է տուֆի ապօրինի տեղահանում. ԲԸՏՄ
Տնտեսություն
11:44 16/09/2025
Հայաստան

Արմավիրում հայտնաբերվել է տուֆի ապօրինի տեղահանում. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ Արմավիրում հայտնաբերվել է տուֆի ապօրինի տեղահանում

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։

Բաղրամյան համայնքի վարչական տարածքում «Ֆարտո Շին» ՍՊԸ-ն արդյունահանման թույլտվության տարածքից դուրս իրականացրել է տուֆի լեռնային զանգվածի ապօրինի դուրսբերում։

Չափագրման արդյունքների համաձայն՝ 2757քմ մակերեսով տարածքից ապօրինի տեղահանվել է 4222խմ ծավալով տուֆ։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder