Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես հանձնվողներից չեմ․ իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին․ Արսեն Հարությունյան
«Օրերը անցան՝ լեցուն դժվար գիշերներով, քրտինքով ու ցավով։ Բայց այդ ամենը ճանապարհի մասն է․ այսօր այդ օրերը մնացին ետևում։ Չորրորդ անգամ նվաճեցի բրոնզը, բայց գիտեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Ես հանձնվողներից չեմ․ իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին»,-բրոնզե մեդալը նվաճելուց հետո իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել Արսեն Հարությունյանը, որը երեկ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ։
Նա շարունակում է. «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ամենադժվար պահին կողքիս են եղել։ Ձեր ուժն ու հավատը իմ հաղթանակի կարևոր մասն են»։