Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Իրավունք
12:52 16/09/2025
Հայաստան

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 2 մարդ զոհվել է

Բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
.28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
.20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
.13 դեպք՝ խարդախության,
.11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
.9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
.7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
.5-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
.4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության,
.3-ական դեպք՝ շորթման, թմրանյութի իրացման։

Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, փողերի լվացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

.3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու,
.1 դեպք՝ խուլիգանության։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 2 մարդ զոհվել է․

13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 2 մարդ զոհվել է