Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշոցք գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում բռնկված հրդեհը շիջվել է
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այսօր այրվել է անասնակեր, բայց կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ.
«Սեպտեմբերի 16-ին, ժամը 13։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տան բակում այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 19:34-ին: Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը դեպի մոտակա անասնագոմ»։