Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լարված իրավիճակ Գյումրու ավագանու նիստում. «Ձեռ եք առնում, դրա համար էլ էս օրին ենք»
Գյումրու ավագանու այսօրվա նիստում 18 կողմ ձայնով ընդունվել է Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացրած նախագիծը, որով առաջարկում է Գյումրիում ստեղծել ազատ տնտեսական գոտի և հարկային ռեժիմի առումով Գյումրուն տալ ազատ քաղաքի կարգավիճակ:
Նախագիծն ավագանիում ներկայացրել է Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը:
Նախագծի քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց։
«Լուրջ աշխատանք է արվել, դու ձեռ ես առնում։ Ձեռ եք առնում... դրա համար էլ այս օրի ենք, դրա համար էլ Արցախը չկա, Ջերմուկի գլխին թուրքը նստած է, վաղը չէ մյուս օրը գալու է Գյումրի, մեզ վրա կրակի»։
ՔՊ խմբակցության անդամ, Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանն ասաց, որ անձնական որևէ բան չկա։
«Սպասեք, մի րոպե, գնացեք, նստեք», փորձեց հանգստացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։