Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Այն գործիքները կամ հնարքները, որ զեղծարարները կիրառում են, գնալով դառնում են բարդ և այդ տեսանկյունից մարդկանց կոմունիկացնելը մեր համար դառնում է բարդ»,-ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագագհ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով քաղաքացիներին ֆինանսական զեղծարարից պաշտպանելու նպատակով բանկերի իրականացրած իրազեկման ակցիների արդյունավետությանը։
Նա նշեց, որ այդ աշխատանքը երբեք չի կարող բավարար լինել, քանի որ զեղծարարության գործիքներն էլ են անընդհատ կատարելագործվում։
«Զեղծարարաության թվերի էական նվազեցում կա, այն վերջին փոփոխություններից հետո, որ բանկերն արել են իրենց ներքին համակարգերում»,-հայտարարեց ԿԲ նախագահը։
Նա քաղաքացիներին կրկին կոչ արեց, որ շատ ուշադիր լինեն իրենց անձնական տվյալների հետ կապված։
«Ես ինքս հանդիսանում եմ հարձակման զոհ»,-ասաց Գալստյանը և բացատրեց, որ անընդհատ փորձում են հարձակվել իր էլեկտրոնային փոստի և այլ հարթակների վրա և ինքն ամեն անգամ զանգում է ԿԲ անվտանգության ծառայության և ճշտում իր անելիքի հաջորդականությունը և ըստ այդմ էլ գործում։
Նա շեշտեց, որ քաղաքացիները ևս պետք է նույն կերպ վարվեն, ինչպես տնից դուրս գալուց իերենց տան դռներն են փակում, այդպես էլ վիրտուալ տարածքի իրենց տիրույթների դռները։
«Տարբերություն չկա, թե դու ԿԲ նախագահն ես, ուսուցիչ, թե ճարտարապետ, թե՛ֆինանսիստ՝ պետք է հետևել հիգիենիայի կանոններին, որից մեկն այն է որ անձնական տվյալները որևէ պարագայում որևէ մեկին չպետք է փոխանցվի»,- ասաց Գալստյանը և հիշեցնելով զեղծարարների զանգերի պատրվակների մի մասը՝ ցանց փոխելը, 5G ավելացնելը, հեռախոսի էկրան սևանալը, հավելեց.
«Զեղծարարների ձևակերպումները գնալով ավելի կրեատիվ են լինելու, հմուտ և այս պահին միակ բանը, որ կարող ենք մեր հայրենակիցներին այս պահին խորհուրդ տալ, այն հիգենիայի պայմաններին հետևելն է»։