Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ներողություն խնդրեք ձեր անգրագիտության արդյունքում երևանցիների առողջությանը վնասելու համար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Կանաչապատում և … ՀՈԱԿ-ը երեկ տեղադրել էր ձիակասկերի նկարները, չգիտես ինչու, մայիսյան ծաղկման շրջանում, աջից՝ նույն ծառերի իրական պատկերն է, կիրակի օրվա դրությամբ։
Դադարացրեք երևանցիներին ստելու մշակույթը, Ուլնեցու փողոցից ուղիղ եթեր արեք և ներողություն խնդրեք ձեր անգրագիտության արդյունքում՝ առողջ երիտասարդ հացենիների սպանդի, պետական վատնված միլիոնների և երևանցիների առողջությանը վնասելու համար։
Մի բան էլ, հարկատուներին մի արգելափակեք, ձեր տնօրենի (850.000), երեք տեղակալների (3*650.000), խորհրդատուների, օգնականների, վարչության պետերի աշխատավարձերն ու պարգևավճարները այդ նույն մարդիկ են վճարում։
Էդուարդ Հայրումյանն էլ՝ ում երեկ բլոկեցիք, Տիգրան Ավինյան-ից՝ որպես Ակտիվ քաղաքացի հավելվածի առաջնամարտիկ, շնորհակալագրի արժանացավ։ Կիտտի Սեկոյան ջան, ինձ էլ այդ էջին այլևս նշել չեք կարող, լեղաճաք եղած արգելափակեցին։
Այսօր կրկին ուղիղ եթեր կանեմ Ուլնեցի փողոցից, որ բոլորդ տեսնեք «փայլուն» պրոֆեսիոնալների կատարած աշխատանքը»։