Թբիլիսիում բնակարանների վաճառքը նվազել է
Տնտեսություն
18:09 17/09/2025
Տարածաշրջան

Թբիլիսիում բնակարանների վաճառքը նվազել է

Օգոստոսին Թբիլիսիում վաճառվել է 2889 բնակարան, ինչը 8.8 տոկոսով պակաս է նախորդ տարվա օգոստոսի համեմատ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ օգոստոսին Թբիլիսիում նոր նախագծերի գործարքների քանակը նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազել է 6.4 տոկոսով։

Նորակառույց բնակարանների առաջնային շուկայում գործարքների քանակը նվազել է 11.1 տոկոսով: Հին շենքերում գործարքների քանակը նվազել է 15.3 տոկոսով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder