30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ. Տեր Հակոբոսը՝ Տեր Արամին
Հասարակություն
14:42 17/09/2025
Հայաստան

30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ. Տեր Հակոբոսը՝ Տեր Արամին

«Տեր Արամ արթնացիր, դու չես խաչվողը, խաչվողները հիմա բանտում են»,-արձագանքելով Պետրոս Ղազարյանին Տեր Արամի տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին՝ գրել է Տեր Հակոբոս քահանա Իսահակյանը։

«Եվ բանտում են որովհետև աննահանջ կերպով միշտ պայքարել են արդարության, ճշմարտության, հայրենիքի փրկության համար։ Հուդան ժողովրդից մեկը չեր, այլ Տիրոջ 12 առաքյալներից։ 30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ, որի շուրջ բորենիների պես խռնվել են չարափառները։

Մատնելուց հետո անգամ Հուդան զգաց, որ կորցրեց իր առաքելական պատիվը և փոխարենը դարձավ մատնիչ։ Երբեք չեմ ցանկանա, որ նույնը դու զգաս, ծնողը կարող է բարկանալ, կարող է սխալվել էլ, բայց նա չի դադարի քո ծնողը լինելուց, չի դադարի քեզ սիրելուց, իսկ օտարի համար դու լոկ գործիք ես։

Ես դեռ հավատում եմ, որ հայացքդ կթեքես և կտեսնես իրապես խաչվողների հայացքը և իրենց անցած խաչի ճանապարհը և դառնապես լաց կլինես։

Ներքևում Բարձրաշնորհ Տեր Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական հայացքն է, ուղղված բոլոր նրանց ովքեր այս հայացքի մեջ իրապես կարող են տեսնել խաչի իրական փառքն ու զորությունը»,-գրել է Տեր Հակոբոս քահանան։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder